335 միլիոն դրամ՝ Մետրոպոլիտենի երկու կայարանի շարժասանդուղքների փոխարինման համար
335 միլիոն դրամ՝ Մետրոպոլիտենի երկու կայարանի շարժասանդուղքների փոխարինման համար
Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը զեկուցեց, որ «Գործարանային» կայարանում շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է մոտ 220 մլն դրամ։
«Այնտեղ 3 շարժասանդուղք է փոխարինվել, իսկ այժմ նմանատիպ աշխատանքներ են տարվում «Սասունցի Դավիթ» կայարանում։ «Սասունցի Դավիթ» կայարանում 3 շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ընթացքում են, որից մեկն արդեն ավարտել ենք ու շահագործման է հանձնվել։
Մյուս երկուսը կավարտենք մինչև մայիսի 30-ը։ Այստեղ ծախսվել է 115 մլն դրամ»,– ասաց նա:
«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,- արձագանքեց Ավինյանը: