322 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5928, գրանցվել է մահվան 4 դեպք
322 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5928, գրանցվել է մահվան 4 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47.654 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 322
Առողջացածներ՝ 293
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1510
Մահվան դեպքեր՝ 4