Մամուլ

320 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 20588, գրանցվել է մահվան 10 դեպք

320 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 20588, գրանցվել է մահվան 10 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96.843 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 320

Առողջացածներ՝ 129

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1167

Մահվան դեպքեր՝ 10

Կիսվել