Մամուլ

32 համարի ավտոբուսն ու «Nissan»-ը բախվել են. վիրավորը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էմիլ Թադևոսյանի վարած «Nissan» մակնիշի և 43-ամյա Սմբատ Ասատրյանի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 32 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Մկոյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։

avtobus 32

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել