Մամուլ

31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվ է գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

mercedes hecaniv vraert

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Արամ Սուքիասյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Կիսվել