Աշխարհ

305 կողմ, 1 դեմ. Ֆրանսիայի սենատն ընդունեց «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը

305 կողմ, 1 դեմ. Ֆրանսիայի սենատն ընդունեց «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը

ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության հարցով Ֆրանսիայի սենատում քվեարկությունն ավարտվեց, քվեարկեց 336 սենատոր, կողմ՝ 305, դեմ՝ 1, մնացածը՝ ձեռնպահ:

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել:

Սենատ Ֆրանսիա

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»:

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում