30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ․ Գագիկ Համբարյան
30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Մեկ շաբաթ առաջ Երևանում մամլո ասուլիսի ժամանակ կանխատեսել էի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով տնետուն է ընկնելու, բայց իրականում “Այո”-ի քարոզչությամբ է զբաղվելու…
Առաջին փորձերը կատարվեցին “գիրք նվիրելու” օրվա շրջանակներում…
Իսկ հիմա, երբ երեկ ձախողվեց ՍԴ դատավորների “Կաշառք՝ հրաժարականի դիմաց” օպերացիան, ՀՀ վարչապետը որոշեց կրկին տնետուն ընկնելու PR քայլը վերսկսել…
Այս քայլի պրիմիտիվությունը նրանում է, որ պարոն վարչապետի և “այո”-ի գովազդով զբաղվողներն այնպես են ներկայացնում, որ Փաշինյանը ում տուն գնում է բոլորը նրա կողմնակիցներ ու երկրպագուներ են…
Դեռ մեկը չեղավ, որ Փաշինյանին սուր հարցեր ուղղի և բացահայտի վերջինիս կողմից չիրականացված խոստումները, որոնք կյանքի կոչելու համար երկար ժամանակ պետք չէր…
Որևէ մեկը դեռ չի քննադատել վարչապետին իր հետ հանդիպման ժամանակ, որն ուղղակի ծիծաղելի է…Փաշինյանը փորձում է համոզել բոլորին, որ իր բարձրաձայնած “ժողովուրդը” իր հետ է…
Կամ որևէ բանիմաց մեկը պատկերացնում է, որ 30-ից ավել թիկնապահներով, 12 մեքենայով շրջող, դիպուկահարներով շրջապատված Նիկոլ Փաշինյանը, որին մոտենալ հնարավոր չէ, կարող է, հենց այնպես՝ առանց երաշխիքների, գնալ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի տուն…
Ո՞ւմ են իշխանությունները միամիտի տեղը դրել…
Համոզված եմ, այն ընտանիքները ուր այցելում է պարոն վարչապետն ԱԱԾ-ի կողմից ստուգված են իրենց “լոյալության” պահով, իսկ վարչապետի թիկնազորն էլ Փաշինյանի “միամիտ” այցից առաջ համապատասխան գործողություններ իրականացրած կլինի և՛ համապատասխան բնակարանում, և՛ տարածքում…
Հետաքրքիր է, Գյումրի այցելելիս պարոն Փաշինյանը կարո՞ղ է “միամտաբար” մեր տուն էլ գա…Համապատասխան կառույցները շատ վաղուց են ինձ գաղտնալսում և հետևում…Մեծ աշխատանք չի պահանջվի իմ ով լինելը բացահայտելու համար…Բավական հարցեր ունեմ իրեն տալու…
Հ.Գ. Վարչապետի PR-ով զբաղվողները շատ պրիմիտիվ են ու նրանց մոտ այնպիսի տպավորություն է, որ միայն գործ ունեն անկիրթ և “պողոսացված” մասսայի հետ…
“Հեծանիվով գործի գնալը”, “Փաշինյանները կուկուռուզ են ուտում Դիլիջանի ոլորաններում”, “Փաշինյանների փախուստը կառավարական ամառանոցից”, “Անհայտ երեխայի պաչիկը վարչապետի հետ կառավարության շենքի մոտ “, “Քծնագրիչը” և այլ օպերացիաները դրա վառ օրինակներն են»: