Մամուլ

30-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջված վիճակում հայտնվել է հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի մուտքի մոտ․ կան վիրավորներ

30-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջված վիճակում հայտնվել է հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի մուտքի մոտ․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Գասպարյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում, «Շողակն» գործարանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, այնհուետև «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ամառանոցի մոտ լցված ավազե կույտին և կողաշրջված վիճակում հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի գլխավոր մուտքի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Գասպարյանն ու ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Թ․ Սահակյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

shtap ognutyun sevan

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանն ու բաժանմունքի պետի տեղակալ Հրաչյա Աթաբեկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ  կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել