ՄամուլՏեսանյութ

30-ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 83-ամյա բնակչին

30-ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 83-ամյա բնակչին

Այսօր՝ մարտի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

vraert pa

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: