30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել քցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ

30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել քցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ

168.am-ը գրում է․ «Այս գիշեր ժամը 5-ի կողմերը 30 դիմակավորված անձինք մտան իմ տուն, գցեցին գետնին, քաշքշեցին մորս, նրան էլ խփեցին գցեցին գետնին, ինձ էլ քարշ տալով տնից հանեցին դուրս:

Քարշ տալով ահագին տեղ տարան, հետո նրանցից մեկին զանգեցին, հեռախոսով խոսելուց հետո ասաց, չէ, սա ինքը չի:

Ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, թե էս ամեն ինչը ինչի համար է կատարվում, բայց երբ զանգեցի եղբորս ասեցի արի ինձ օգնության, եղբայրս եկավ նրան այդ դիմակավորված մարդիկ տարան»,-168.am-ի հետ զրույցում պատմեց Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանը՝ նշելով, որ ժամեր են անցել, բայց ոստիկաններից չի կարողանում պարզել, թե եղբորն ինչի համար և որտեղ են տարել:

Նրա խոսքով՝ իր հղի կնոջ ու մոր ներկայությամբ 30 համազգեստավոր տղամարդ իրեն բռնության է ենթարկել, դիմել ապօրինությունների, ահ ու սարսափ տարածել իր տանն ու հեռացել:

«Ամբողջ Նորատուսում համազգեստավոր մարդիկ են, չեք պատկերացնի, թե էստեղ ինչ է կատավորւմ, հիմա ողջ գյուղը դուրս է գալիս ճանապարհը փակելու ու այսպես մեր դժգոհությունն ենք արտահայտելու իրավապահ մարմինների կատարած գործողությունների նկատմամբ», — ասաց Մնոյանը: