«3-րդ մասից «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ մարդկանց է ուղեկցում Հրապարակ»․ Մ․ Հարությունյան
«3-րդ մասից «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ մարդկանց է ուղեկցում Հրապարակ»․ Մ․ Հարությունյան
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց նոր ականատես եղա, թե ինչպես է 3-րդ մասից «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի Հանրապետության հրապարակ։
Հիմնական տարիքային շեմը 16-20 տարեկաններն են, որոնց ուղեկցում են թաղի ավագները։ Շատերը ահաբեկված էին, չէին ուզում մասնակցել, սակայն հրահանգչի ահը սրտներում էր։ Պայմանավորվեցին, որ կգնան, ներկա կստանան, հետո արդեն ժամանակից շուտ կարող են լքել հրապարակը։
Հայաստանում, ցավոք, դեռևս վախի մթնոլորտ է։ Գալիք իշխանությունները պիտի ամեն ինչ անեն քաղաքացիների վրա տեղի ունեցող նման ճնշումները բացառելու համար։ Յուրաքանչյուր ոք պիտի ունենա ազատ կամարտահայտման հնարավորություն»։