Մամուլ

3 տարեկան երեխան մահացել է կատաղած շան կծելուց. մանրամասներ

Օրերս Արմավիր մարզի Ակնալիճ համայնքում 3 տարեկան երեխայի մահ էր արձանագրվել:

Ըստ ներքին խոսակցությունների՝ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկուկես ամիս առաջ, իսկ պատճառը՝ կատաղած շան կծելն էր: Շունը կծել էր և՛ երեք տարեկան երեխային, որը մահացել է, և մահացած երեխայի մեծ եղբորը: Բարեբախտաբար, մյուս երեխան ողջ է:

Այս առնչությամբ ArmLur.am լրատվականը զրուցել է Ակնալիճ համայնքի ղեկավար Շողիկ Մուրադյանի հետ, որ հայտնեց հետևյալը. «Այս պահին ընթանում է երեխայի ինքնահողը, գերեզմաններում են: Երեկ էլ թաղումն էր եղել: Երևի թե, մի 40 օր առաջ էր շունը կծել երեխային: Հիմա հստակ չեմ կարող ասել՝ երբ, ինչ հանգամանքներում, որովհետև տարբեր բաներ են ասում: Գիտեմ, որ հենց իրենց բակի շունն է կծել, շատ փոքր մի շուն է: Երեխան էլ շան հետ խաղալուց ա եղել: Այս պահին ավելին ասել չեմ կարող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարազատները շատ ծանր իրավիճակում են: Երեխան, երբ հիվանդանոցում ա եղել, ծնողները ո՛չ խոսում էին, ո՛չ պատասխանում: Շատ վատ վիճակում են››,- ասաց համայնքի ղեկավարը:
Երեխան ինչքան ժամանակ է մնացել հիվանդանոցում՝ համայնքապետը դժվարանում է պատասխանել, բայց մեկ-երկու օրը կասկածանքով հաստատում է. ‹‹Կարծում եմ, այո, մեկ-երկու օր երևի մնացել է հիվանդանոցում»:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.
‹‹Երախային հիվանդանոց են տեղափոխվել դեպքից բավականին ուշ` ծանր վիճակում, այն ժամանակ, երբ որևէ բան հնարավոր չէր անել: Կլինիկական պատկերն արդեն ակնհայտ էր: Տեղամասային բժշկի չեն դիմել: Հետազդակային կանխարգելու կենսական է կծածի դեպքում, կատաղության դեմ պատվաստանյութը առկա է ՀՀ բոլոր բուժհաստատութուններում, պետք է խիստ հետևողական լինել և արագ կազմակերպել տուժածի հոսպիտալացումը››:

Մանրամասները՝ տեսանյութում․