3 ժամ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերել է. մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին
3 ժամ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերել է. մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին։ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Քնարիկ Մանուկյանը՝ լինելով հղիության 9-րդ ամսում, 3 ժամ առաջ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերելուց հետո է մահացել։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի հարազատներից Արայիկ Սաֆարյանը։ Նա ասաց, որ Քնարիկը օգոստոսի 1-ի առավոտյան՝ 12։00-ին գնացել է Վեդիի ծննդատուն, բժիշկները նրան ասել են, որ պորտալարը փաթաթվել է երեխայի վզին, եւ առաջարկել են մնալ հիվանդասենյակում. «Քնարիկի բժիշկը եղել է ծննդատան տնօրենի կինը՝ Մարգարիտա Մաթեւոսյանը։ 9 ամիս նրա մոտ կոնսուլտացիայի է գնացել, մի անգամ չեն ասել, որ խնդիր ունի»։
Հարազատի պատմելով՝ Քնարիկի ամուսինը Ռուսաստանից պետք է վերադառնար՝ երրորդ երեխայի՝ աղջկա ծնվելու առիթով։ Տեղեկանալով, որ կնոջ վիճակը ծանր է, զանգահարել է բժշկին եւ խնդրել, որ գոնե փրկեն կնոջ կյանքը. «Երբ տեղեկացրինք, որ երեխան մահացել է, ամուսինն ասաց՝ գոնե կնոջս կյանքը փրկեք, կեսարյան հատում արեք։ Իրենք իրենց կարճ խելքով մտածեցին, որ 3 ժամ առաջ մահացած երեխային պետք է ծննդաբերի ինքնուրույն։ Քնարիկը երեխային ծննդաբերել է մահացած»։
Արայիկը պատմեց՝ երբ Քնարիկի վիճակը վատացել է, իրենք Արտաշատի ԲԿ-ից կես ժամը մեկ արյուն են բերել, որպեսզի փրկեն ծննդկանի կյանքը, սակայն նրան փրկել չի հաջողվել. «Գիշերվա 1։00-ից մինչեւ ժամը 3։00-ը արյուն ենք բերել։ Մեզ անընդհատ ասում էին՝ լավ է լինելու, ամեն ինչ նորմալ է։ Երեւանից եկան այլ բժիշկներ, որ օգնություն ցույց տան։
Օգոստոսի 2-ի առավոտյան 5։00-ին, երբ Քնարիկը մահացավ, տնօրենի գլխավորությամբ բոլոր աշխատակիցները փախան ծննդատնից։ Մնացին միայն ռեանիմացիայի ու նարկոզի բժիշկները»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում