ՄամուլՏեսանյութ

3 զոհ, 14 վիրավոր․ Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի թիվն ավելացել է

3 զոհ, 14 վիրավոր․ Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի թիվն ավելացել է

3 զոհ, 14 վնասվածքով անձ՝ ողբերգական խոշոր ավտովթարի արդյունքում․ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

18.07.2023թ.-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում տեղ է ունեցել 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ խոշոր ավտովթար։

Մասնավորապես, իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ:

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43 ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել են:

Ներկա դրությամբ վթարի հետևանքով վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված բոլոր անձինք գտնվում են բուժաշխատողների հսկողության ներքո։

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները զննվել են և տեղափոխվել հատուկ պահպանման վայր:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցները վթարի պատճառներն ու հանգամաքնները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։

Կիսվել