ՄամուլՏեսանյութ

3 երեխաներից 1-ը մահացել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ․ մանրամասներ՝ գազի բալոնի պայթյունից

3 երեխաներից 1-ը մահացել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ․ մանրամասներ՝ գազի բալոնի պայթյունից

Շիրակի մարզի՝ Ոսկեհասկ գյուղում, ժամը 06:16-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 12-ամյա աղջնակ։ Bavnews.am-ի տեղեկություններով՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012 թ.) մարմինը։

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տանն եղել են 6 հոգով, երբ տեղի է ունեցել գազաբալոնի պայթյունը։ Այս պահին տատիկը և մայրիկը գտնվում են հիվանդանոցում։

Կիսվել