«3-րդ գյուղի գերեզմաններում» հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. թալանել են մի քանի գերեզմաններ

«3-րդ գյուղի գերեզմաններում» հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. թալանել են մի քանի գերեզմաններ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Shamshyan.com է դիմել Երևանի բնակիչ Ռիմա Մելիքսեթյանը, ով իր զայրույթն էր հայտնում, որ 2 օր է, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ այն աստիճանի չարացել, որ անգամ հանգուցյալներին հանգիստ չեն թողնում:

Երեկ՝ օգոստոսի 21-ին, տիկին Ռիման՝ այցելելով հայրիկի շիրիմին, տեսել է, թե ինչպես են ստահակը կամ ստահակները, գերեզմանի վրայից պոկելու եղանակով գողացել թանկարժեք ծաղկամաններն ու խնկամանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Ռիման ասում էր. «Երեկ հերթական անգամ այցելեցի հայրիկիս գերեզման ու կարկամեցի. ո՞նց կարող է մարդ այն աստիճան ստոր լինի, որ նման արարք կատարի:

Մայրս, որ 80-ն անց կին է, երեկ իմացել է այս վանդալիզմի մասին, գամվել է անկողնուն:

Կատարվածի մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից մի աշխատակից է եկել, զննել դեպքի վայրը, բայց արդյոք կհայտնաբերվի վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները, չգիտեմ:

Այսօր իմացա նաև, որ այս գերեզմանատանից, որն ավելի շատ հայտնի է Սիլիկյան թաղամասի գերեզմաններ, նմանատիպ բազմաթիվ գողություններ են տեղի ունեցել: Ստահակներն անգամ երեխայի գերեզմանից են տիկնիկն ու ծաղկեպսակը գողացել:

Ոստիկանության ծառայողի գերեզմանն են թալանել ու այդպես մի քանի գերեզմաններ: Ու երբ լսում եմ, որ ոչ մի դեպք չի բացահայտվել, մոտս մտավախություն է առաջանում, որ մեր դեպքում էլ չի հայտնաբերվի ճիվաղը»: Գերեզմաններում հավաբանար աշխատանքներ կատարող մի տղամարդ էլ ասում էր.

«Տնօրենը մեղք չունի, որ գողություններ են կատարվում:

Հա էլ կա դա: Տնօրենն ի՞նչ մեղք ունի, որ ժամը 6-ից հետո էստեղ էլ մարդ-մադաթ չկա: Ու դրանից էլ երևի օգտվելով, գալիս ու իրենց սև, անմարդկային գործն անում են»: