291 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38841, գրանցվել է մահվան 11 դեպք
291 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38841, գրանցվել է մահվան 11 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 165.656 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 291
Առողջացածներ՝ 560
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1629
Մահվան դեպքեր՝ 11