2800-ամյակին Երևանը կունենա առաջին սմարթ այգին (Տեսանյութ)
2800-ամյակին Երևանը կունենա առաջին սմարթ այգին
Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ:
Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթներիլիցքավորիչներ:
Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը:Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:
Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:
«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից: