28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին
Օգոստոսի 31-ին տեղեկություն է ստացվել, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի մոտ աշխատանք կատարելիս այրվածք ստանալու հետևանքով «2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է «Այրվածքաբանության Ազգային կենտրոն», հաղորդում է shamshyan.com–ը։
Ոստիկաները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ն է, ով ժամը 09։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 2Ա հասցեում գործընկերոջ հետ կատարել է բարձր հաճախականության լարման էլեկտրական մալուխների փոխարինման աշխատանքներ և Կարեն Հ․-ն էլեկտրական հարվածող մուրճով (պերֆերատոր) պատահաբար դիպել է գործող բարձր լարման տակ գտնվող մալուխին, ինչի հետևանքով առաջացած կարճ միացման պատճառով ստացել է մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։