Մամուլ

27-ամյա Հայրիկ Երվանդյանին Մոսկվայում դատապարտել են 12 տարվա ազատազրկման

Մոսկվայում 27-ամյա Հայրիկ Երվանդյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման, գրում է «Коммерсантъ»-ը։

Նա մեղադրվում էր մայրաքաղաքի կենտրոնում ուրիծի պատվերով կրակել է իր հայրենակից, գործարար Հովհաննես Քամարյանի վրա։ Ինքը՝ Երվանդյանը դա խոստովանել է, սակայն պնդել է, որ հանցագործության պատվիրատու չի եղել, և ինքը սփական հաշիվներն է մաքրել Քամարյանի հետ, քանի որ վերջինս էր սպառնացել իրեն, և ինքը որոշել է առաջ ընկնել։

Օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Հայրիկ Երվանդյանի քրեական գործով դատավճիռ է կայացրել։ Այս տարվա ապրիլին սկսված դատավարությունից հետո նախագահող դատավոր Դմիտրի Գորդեևը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել վարձու սպանության (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս) և հրազենի ապօրինի ձեռքբերման, փոխանցման և պահպանման (ՌԴ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մաս) համար։

Երվանդյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ սպանության համար և 8 տարվա՝ զենքի ապօրինի շրջանառության համար։ Դատավճիռները մասնակիորեն գումարելով՝ Հայրիկ Երվանդյանը, ի վերջո, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, գրեթե ժամկետի կեսը, որը պահանջել էր դատախազը դատական նիստում՝ նա պնդում էր 23 տարվա ազատազրկում։ Բացի դրանից, դատապարտվածը պետք է մահացածի հարազատներին 3 միլիոն ռուբլի վճարի՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում։

62-ամյա Հովհաննես Քամարյանի սպանությունը կատարվել է 2022 թվականի հունիսի 2-ին Մոսկվայում՝ Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող «Սեյջի» ռեստորանի մոտակայքում։