27 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ՄԱԿ-ին

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «27 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ՄԱԿ-ին, և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակի առջև պաշտոնապես բարձրացվեց Հայոց եռագույնը:

Դրանով, փաստացի 71-ամյա պարտադրված դադարից հետո, Հայաստանը կրկին ներկայացավ աշխարհին որպես ազատ և անկախ երկիր: Արխիվային լուսանկարներում պատկերված է 1992-ի մարտի 2-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած արարողությունը»: