Մամուլ

26-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է խաչմերուկի լուսակիրն ու հայտնվել թերթի կրպակի մոտ

26-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է խաչմերուկի լուսակիրն ու հայտնվել թերթի կրպակի մոտ

Shamshyan.com-ը գրում է․ Հունվարի 2-ին արտակարգ դեպք  է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը, առաջ ընթացել, կոտրել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել թերթի կրպակի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվել