259 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38196, գրանցվել է մահվան 5 դեպք
259 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38196, գրանցվել է մահվան 5 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 161.754 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 259
Առողջացածներ՝ 542
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1115
Մահվան դեպքեր՝ 5