Մամուլ

25 տարվա անպտղությունից հետո` կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել

25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել՝ բժիշկներ Լիլիթ Մկրտչյանի և Ամալյա Կուրղինյանի օգնությամբ: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Էջմիածնի բժշկական կենտրոնից:

Բաժանմունքի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի խոսքերով նորաթուխ մայրիկը և զույգ փոքրիկներ Ալենն ու Ալեքսը իրենց շատ լավ են զգում և անհամբեր սպասում են տուն վերադարձին:

2024 թվականին՝ մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 670 երեխա, որոնցից՝ 343-ը՝ տղա և 318-ը՝ աղջիկ:

Կիսվեք էջում