Մամուլ

Հայտնի է Աբովյանում 25-ամյա Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկելու պատճառը

Գայանե Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 25-ամյա Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկելու պատճառի մասին։

«Տղա, ում կարող էին միայն մեջքից խփել․․․

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանվեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։

Բարետես, ազնիվ, հավատքով ու արժանապատվությամբ լցված երիտասարդ։

Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։

Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։

Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։

Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել։

Աբովյանը ցավում է, ընկերները՝ լռել չեն կարող, իսկ հարազատները պահանջում են մեկ բան՝ արդարություն Սարգիսի համար։

Հիշատակդ վառ, Սաքս»: