25-ամյա կինը լույս աշխարհ է բերել սեփական քրոջը

25-ամյա կինը լույս աշխարհ է բերել սեփական քրոջը

Ինվերնես քաղաքում բնակվող երիտասարդ շոտլանդուհին երեխա է ունեցել իր մոր համար: Նա լույս աշխարհ է բերել իր սեփական քրոջը, գրում է Daily Record-ը:

25-ամյա Հոլի Սամերսն օգնել է հերթական անգամ մայրանալ իր 49-ամյա մորը՝ Ֆեյին: Երեխայի հայրը Հոլիի խորթ հայրն է՝ Էնդրուն: Զույգը երկար տարիներ երազել է երեխայի մասին, բայց ապարդյուն:

Ֆեյն իր ձվաբջիջները սառեցրել է 2014թ.-ին, բայց պարզվել է, որ դրանք անպիտան են: Կնոջն իր ձվաբջիջն է նվիրել դուստրը, որը նաև փոխնակ մայր է հանդիսացել երեխայի համար:

հղի կին

Հոլին աղջիկ է ծննդաբերել, որին անվանել են Ուիլոու: Նա ինքն արդեն երեք տարեկան դուստր ունի՝ Արուեն:

«Ես ծննդաբերեցի Ուիլոուին և անմիջապես տվեցի մորս՝ առանց մի կաթիլ կասկածի: Ուիլոուն ծնվել է իմ ձվաբջջից, բայց նա մայր ունի և դա հաստատ ես չեմ»,- ասել է Հոլին: