Մամուլ

24 մլն դրամ՝ ցախավելների համար. «Հրապարակ»

24 մլն դրամ՝ ցախավելների համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել, միավորի արժեքը՝ 400 դրամ։

Պայմանագիրը «Լիանա Մարգարյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է մարտի 2-ին։

Նշենք, որ եւս 60 հազար հատ ցախավել այս հիմնարկը գնել էր ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 14-ին։ Այն ժամանակ քաղաքապետարանից պարզաբանել էին, որ հիմնարկն ունի 384 աշխատակից, այսինքն՝ 1 հավաքարարին բաժին է հասնում 156 ցախավել։

Ի դեպ, սա ամենից շատ մաշվող եւ դուրս գրվող ապրանքներից է համարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել