Մամուլ

24-ամյա վարորդը չունենալով վարորդական իրավունք, վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, իսկ շտապօգնության ավտոմեքնային ՊԾ գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանի հանձնարարականով ուղեկցում են պարեկները։

Պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

vtar vraert