Ծեծել, գցել են չաստի դեմը. 24-ամյա պայմանագրային զինծառայողի աչքը հեռացրել են. նոր մանրամասներ
News.am-ը գրում է․ Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին դաժան ծեծի են ենթարկել․ նրան փետրվարի 5-ի երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում գտել էին իր ծառայության վայրի՝ Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։ Նա մինչև այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
24-ամյա Ավետիքի դաժան ծեծը ծանր հետևանքներ է ունեցել նրա առողջության համար։
Ավետիք Մկրտչյանը Հրազդան քաղաքից է, նա մի քանի ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Նրան ճանաչողները ասում են՝ հանգիստ, հավասարակշռված տղա է, ու մեծ ափսոսանքով են խոսում այն մասին, որ երիտաարդ տղան, փաստորեն, հաշմանդամ է դարձել։
Բժիշկներն այժմ պայքարում են, գոնե նրա 2-րդ աչքի տեսողությունը պահպանելու համար։
«72-ամյա Բենիկ պապից ընտանիքի անդամները սկզբում փորձել են թաքցնել միակ տղա թոռան հետ կատարվածը, մի քանի օր առաջ են ստիպված եղել ասել։ Դրանից հետո Բենիկ պապը, ձեռքից չի թողնում թոռան լուսանկարը»,- պատմել են հարևանները։



