Մամուլ

233 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39819, գրանցվել է մահվան 2 դեպք

233 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39819, գրանցվել է մահվան 2 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171.600 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 233

Առողջացածներ՝ 706

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1355

Մահվան դեպքեր՝ 2

Կիսվել