Մամուլ

23-ամյա վարորդը խմած՝ Range Rover-ով մխրճվել է ավտոտնակի մեջ

23-ամյա վարորդը խմած՝ Range Rover-ով մխրճվել է ավտոտնակի մեջ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի) խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

range rover avtovtar garaj

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած): Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել:

range rover vtar

Range Rover-ը ավտոտնակից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր կարողացել են ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից:

Կիսվել