23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 23-ամյա բալետի արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հերացի համալսարանական հիվանդանոցում առկա է տուժածին անհրաժեշտ արյան խմբի պաշար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից:
«Վահագնի ընկերները, արյան տարբեր խումբ ունեցող մարդիկ՝ շարունակում են արյուն հանձնել Հերացի թիվ 1 արյունաբանական կետում: Արդյունքում, Վահագնի շնորհիվ, կյանքեր կփրկվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ 4 օրերի ընթացքում, 40-ից ավելի քաղաքացիներ արդեն արյուն են հանձնել:
Աղբյուր՝ armtimes.com