23-ամյա հանցագործն ավտոմեքենայով մխրճվել է բազմության մեջ
23-ամյա հանցագործն ավտոմեքենայով մխրճվել է բազմության մեջ
Թել Ավիվում՝ Պինհաս Ռոզենի փողոցում, հանցագործը ավտոմեքենայով միտումնավոր մխրճվել է ամբոխի մեջ, այնուհետեւ դանակով հարձակվել մարդկանց վրա:
Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Հաղորդում է առնվազն ութ տուժածի մասին։
Հարձակվողը գնդակահարվել է տեղի ունեցածի ականատեսներից մեկի կողմից։ Նա 23-ամյա Հասին Իսան է, Հորդանանի բնակիչ։
Պաղեստինյան իսլամիստական շարժումը Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է Արևմտյան ափին «հանցագործությունների առաջին պատասխանը»։