23-ամյա Հայկանուշ Մկրտչյանը Հայաստանը կներկայացնի Miss Grand Internationale գեղեցկության մրցույթում
23-ամյա դիզայներ և մոդելավորող Հայկանուշ Մկրտչյանը Հայաստանը կներկայացնի Miss Grand Internationale գեղեցկության միջազգային հեղինակավոր մրցույթում։ Այս մասին հայտնում է Miss Yerevan Production գործակալությունը։
Մրցույթը տեղի կունենա Կամբոջայում և Թաիլանդում։ Bavnews.am-ի տեղեկություններով՝ մեր գեղեցկուհին հոկտեմբերի 2-ին մեկնելու է Miss Grand Internationale մրցույթին։
Հայկանուշը հոկտեմբերի 2-ին կմասնակցի Miss Grand Internationale մրցույթին, որտեղ նպատակ ունի լավագույնս ներկայացնել մեր երկրի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։ Մրցույթի ընթացքում մեր պատվիրակը կբարձրացնի Հայաստանին վերաբերող շատ կարևոր հարցեր և կգրավի միջազգային հանրության ուշադրությունը։
Եզրափակիչ փուլում, որը կանցկացվի Թաիլանդում հոկտեմբերի 25-ին, Հայկանուշը բեմ կբարձրանա նաև իր իսկ ձևավորված երեկոյան զգեստով։ Այս զգեստը ներկայացնում է նրա ստեղծագործական հեռանկարն ու անհատականությունը: