23-ամյա երիտասարդը նշանակվել է վարչության պետ

Պետեկամուտների կոմիտեի նախագահի մաքսային գծով տեղակալ Շուշան Ներսիսյանն ամրապնդում է իր դիրքերը։ Նա, ըստ համակարգի մեր աղբյուրի, փորձում է Մաքսային բարդ համակարգը տնօրինել ամբողջությամբ եւ անգամ ՊԵԿ նախագահից ավելի մեծ լիազորություններ ստանձնել։

Օրերս նա հաշվառման վարչության պետ է բերել մի երիտասարդի՝ Մնացական Շարաֆյանին։ ՊԵԿ-ում տարակուսած են այս նշանակման կապակցությամբ։ Եթե մինչ օրս զարմանում էին նախկինում կոռուպցիոն սկանդալների մեջ ընկած հին «գայլերի» նշանակումներից, հիմա զարմանում են, թե այս անփորձ ու անտեղյակ ջահելներին ինչի են նման պատասխանատու պաշտոններում նշանակում։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...