222 lava – Լևոն արքա գզվռտոցը նոր զարգացումներ է ստացել
Երեկ՝ հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է իրեն իբրև «Լևոն արքա» համարվող Երևանի բնակիչ Լևոն Մինասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «հոգեկան ներգործություն» հատկանիշներով, և նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իբրև բլոգեր հանդես եկող «Լևոն արքա»-ն յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել մեկ այլ բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ «Լևոն արքա»-ն Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մինասյանն է, իսկ «Թու-թու-թու Լավա»-ն հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանն է։
Հավելենք, որ բլոգերը նշել էր, որ սիրտը ցավում է նրա համար, որ պետք է ապաշխարհի, ծնկի գա և ներողություն խնդրի Հիսուս Քրիստոսից։



