222 Lava-ի «BMW X5»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարեկները Բագրատունյաց պողոտայից ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել հանրությանը հայտնի բլոգեր, Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, ովա ավելի շատ հայտնի է 222 Lava մականվամբ։
Թե ինչի համար է ավտոմեքենան տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք, դեռևս հայտնի չէ։
