222 Lava․ Քո համար աղոթք եմ անելու, որ դու Հիսուսի անունով դուրս գաս
Հայտնի բլոգեր 222 Lava-ն ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ ինքը և կինը աղոթում են Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ազատության համար:
«Պետք է Ռուբեն Վարդանյանի համար մեծ ու հզոր աղոթք անենք։ Ու դրանից հետո մենք տեսնելու ենք, որ նա դուրս է գալու, ազատվելու է․․․ Քո համար աղոթք եմ անելու, որ դու Հիսուսի անունով դուրս գաս։
Դե բռնվեք, ադրբեջանցիք, տեսեք մեր ամենակարող Հիսուսը ոնց է մեր ախպորը փրկում եւ ազատում»։