Մամուլ

22-ամյա բորտուղեկցորդը մինչև վերջին պահը պայքարում էր մարդկանց փրկելու համար

22-ամյա բորտուղեկցորդը մինչև վերջին պահը փորձում էր բացել պոչի մոտի դուռը` Շերեմետևո օդանավակայանում այրվող ինքնաթիռի մարդկանց փրկելու համար։

Երիտասարդ Մաքսիմ Մոիսեևը զոհաբերել է սեփական կյանքն ուրիշներին փրկելու համար։ Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռում, որը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում ու հրդեհվել։

Աղետից հետո առաջին ժամերի ընթացքում հայտնում էին բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևի մահվան մասին, սակայն տղայի քույրը «Գովորիտ Մոսկվա» պարբերականին ասել էր, որ եղբայրը ողջ է ու վերակենդանացման բաժնում է։ Այժմ պաշտոնական աղբյուրները հայտնում են նրա մահվան մասին։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատում է, որ անձնակազմից մեկ մարդ զոհվել է։ Այնուամենայնիվ, Մոիսեևի անունը մինչ այժմ մահացածների ցանկում չի նշվում։

22–ամյա տղան մինչև վերջին պահը փորձել է բացել դուռը, որը գտնվում էր ինքնաթիռի վերջում։ Նրան օգնել են գործընկերներ Տատյանա Կասատկինան ու Քսենյա Ֆոգելը, նրանք ողջ են մնացել։ Մյուս բորտուղեկցորդներն օգնում էին մարդկանց իջնել դիմացի դռնից փչովի սանդուղքով։

«Նրան չի հաջողվել դուրս գալ, Մաքսիմը սկսել է օգնել մարդկանց լքել այրվող ինքնաթիռը։ Բորտուղեկցորդը մինչև վերջին պահը դուրս չի եկել ինքնաթիռից ու զոհվել է», – փոխանցում է Պուլ Пул №3 տելեգրամ ալիքը։

Մոիսեևը մանկուց երազում էր երկնքի մասին։ Նա սովորել էր Մոնինոյում Մոսկվայի մարզային գիշերօթիկ դպրոցում. այն ռազմականացված ուսումնական հաստատություն է, որը նախնական թռիչքային պատրաստություն է տալիս։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել