Մամուլ

22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. նա Վրաստանի քաղաքացի է

22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. նա Վրաստանի քաղաքացի է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

inqnaspanutyun kamurj

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։

Կիսվել