«21-րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն տարել եք պոստեր գլուխը կերել»
Սիսիանում կրկին սուգ է ու էլի ձեր շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարինե Հարությունյանը։
«18 տարի մայրը միայնակ իր մինուճար որդուն մեծ դժվարությամբ մեծացրել է ու տվել է քեզ ողջ , առողջ։ 21-րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն տարել եք պոստեր գլուխը կերել։
Մի՞թե հնարավոր չէր օրեր շարունակ ջերմող զինվորին պատշաճ հետազոտել, էն որ արդեն անզորությունից ինֆակտ ենք ստանում։Էս ինչ չարիք եք դուք»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին, հայրն էլ ամիսներ առաջ էր մահացել։ :
Պատմեցին, որ Արտակը որոշ առողջական խնդիրներ ուներ, բայց համարել են, որ ծառայությանը պիտանի է և զորակոչել են բանակ։ Նախնական վարկածով թոքաբորբից է մահացել։