Մամուլ

21-ամյա երիտասարդը մահացել է, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Արման Խոյեցյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ հատվածում` Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Խոյեցյանը, ուղևորներ, Լոռու մարզի բնակչներ 19-ամյա Մաթևոս Մակարյանը և 18-ամյա Լաուրա Թարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Համլետ Պողոսյանը տեղում մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` «Սպիտակ» ԲԿ-ից վիրավորներից 1-ը դուրս է գրվել, իսկ 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Կիսվեք էջում