2024 իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյան
Դերասանուհի Անի Երանյանը լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է կատարել․
«2024 շնորհակալ եմ քեզ…
Ընտանիքիս անդամներից որոշներին հնարավորություն ունեցա գրկելու, իմ ամենաթանկերից մեկին տարար…
Բայց ես շնորհակալ եմ քեզ…
Տարիների հետ հասկացել եմ , որ համբերությունը կյանք է… Ես գրկաբաց ընդունում եմ բոլոր ինձ տրված փորձությունները և անցնում պատով!
Շատ կարևոր և մեծ փոփոխություններ տարի է լինելու ինձ համար 2025-ը… զգում եմ …
Մեծ սիրով և երջանկության սպասումով , գրկաբաց քեզ ընդունում եմ 2025
Աստված պահապան բոլորիս ընտանիքներին
Շնորհավոր Ամանոր 2025»։