Մամուլ

2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Գործող օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում։

Փոփոխությունների նպատակը կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է։ Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ հուլիսի 1-ից Հայաստանի տարածքում ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման եւ այլ գործարքների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։

երեխայի գումար

Այսպես, գրավատները այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ընդ որում, տվյալ շեմը տարեցտարի կնվազի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից այն կհասնի 20 հազար դրամ ցուցանիշի։

Կիսվել