2020-ին երևանիցների համար շատ մեծ փոփոխություններ են լինելու. Հայկ Մարության
2020-ին երևանիցների համար շատ մեծ փոփոխություններ են լինելու. Հայկ Մարության
Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Շատ մարդիկ ասում են, որ ավելի լավ էր այդ միջոցներով կարելի էր վերելակները փոխել,և մեկը մյուսի հետ կապ չունի: Նա էլ ենք անում, նա էլ ենք անում:
Եթե մի բան անում ես, չի նշանակում, որ մյուսը չես անում: Պետք է բոլորն էլ արվի: Զուգահեռ աշխատանքներ անելու մեջ է գաղտնիքը, ոչ թե կենտրոնանալ մի բանի վրա՝ մոռանալով մյուսը:
2020 թվականին երևանիցների համար շատ մեծ փոփոխություններ են լինելու։ 2019-ին արդեն շատ գործեր ենք սկսել, որոնց արդյունքը կտեսնենք 2020-ին:
Ինձ համար, որպես քաղաքապետ առաջնահերթությունը տրանսպորտային համակարգն է: Այդ ուղղությամբ այս տարի բավականին մեծ աշխատանք է կատարվել:
Արդեն մտել ենք մի փուլ, որ սկսել ենք իրագործել: Այսինքն քննարկումների, հաշվարկների փուլն անցած է և արդեն կոնկրետ աշխատանքների ենք անցել»: