2020-ից միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցի պետությունը

Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «2020-ից միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցի պետությունը:

Քանի որ քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում, ավելացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն»։

Նշենք, որ ԱԺ-ն հավանություն էր տվել օրինագծին, որով նախատեսվում է օգնություն տրամադրել պետության հատկացրած սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցներին։