2020 թվականին նախատեսվում է 100 վերելակ փոխարինել նորով

2020 թվականին նախատեսվում է 100 վերելակ փոխարինել նորով։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր է խոստանում:

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայկ Մարությանն ամփոփել է անցնող տարում կատարված աշխատանքները, նախանշել գործունեության նոր ուղղություններ:

Հարցին թե ինչ փուլում է բարձրահարկ շենքերում առկա վթարային վերելակների վերանորոգումը՝ քաղաքապետը պատասխանեց․

— Այս տարի իրականացրինք 20 վերելակ նորով փոխարինելու փորձնական ծրագիրը, մյուս տարի ակնկալում ենք առնվազն 100 վերելակի փոխարինում:

Փորձնական ծրագրի նպատակներից մեկը՝ հնարավոր քողարկված խնդիրների վերհանումն է, որպեսզի հաջորդ տարի, երբ մեկնարկի հիմնական ծրագիրը, մենք չբախվենք չնախատեսված արգելքների հետ:

Բացի դրանից, զգալի ավելացրել ենք գործող վերելակների վերանորոգման ու սպասարկման ծախսերը: Քաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա:

Սա ահռելի թիվ է ու լրջագույն մարտահրավեր մեր քաղաքի համար, բայց մենք վստահ ենք, որ երևանցիների ակտիվ մասնակցությամբ կկարողանանք այս հարցին լուծում տալ մոտակա տարիներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում