ՄամուլՏեսանյութ

2020թ.-ի համեմատ այս տարի ունենալու ենք տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ. Վահան Քերոբյան (Տեսանյութ)

2020թ.-ի համեմատ այս տարի ունենալու ենք տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ. Վահան Քերոբյան (Տեսանյութ)

Կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ 2021 թվականի համար, մեր բյուջեի կանխատեսումներով դա 3,2 տոկոս է, բայց այս տարվա հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Եթե համադրենք եւ պահենք աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: Ընդամենը դա է:

Մենք տեսնում ենք  բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են եւ սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ տեղի են ունեցել:

vahan qerobyan

Ձեզ ասել եմ «Էվոլուշն գեյմինգի» մասին, երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում ամենամեծ ինտենսիվ ծիրանի այգին է, որտեղ մզմամիլիոն ներդրումներ են արվել պետական օժնդակությամբ: Բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա:

Բացի դրանից րդյունաբերական ոլորտում էլ կա, որոնց մասին ես կխոսեմ, երբ դրանք կսկսեն աշխատել»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել