2020թ․ Երևանի բյուջեով վերելակների հիմնանորոգման համար նախատեսվել է 179.200 դրամ
2020թ․ Երևանի բյուջեով վերելակների հիմնանորոգման համար նախատեսվել է 179.200 դրամ։ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով հրապարակվել է 2020թ․ բյուջեի ծախսերը։
Մասնավորապես վերելակների հիմնանորոգում ծրագրով նախատեսվել է 179,200.6 հազ. դրամ՝ 2019 թվականի հաստատված բյուջեից 148,421.6 հազ. դրամով ավել՝ բազմաբնակարան շենքերի վերելակների համար խիստ անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման և տեղադրման նպատակով։
Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների կողմից վարձակալած բնակարանների փոխհատուցում ծրագրով 2020 թվականին նախատեսվում է 11,862.0 հազ. դրամ՝ որպես բնակարանների վարձակալության գումար: