Ժամանց

2019 թվականի սիրային աստղագուշակ կենդանակերպի նշանների համար

2019 թվականի սիրային աստղագուշակ կենդանակերպի նշանների համար․ ինչ է սպասվում անձնական կյանքում։

Խոյ (մարտի 21 – ապրիլի 20)

Ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 16-ը՝ Մերկուրին և Վեներան Ձեզ հնարավորություն կտան հանդիպել գեղեցիկ մարդկանց: Իսկ հունիսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբը ընկած հատվածը՝ Մարսը, Մերկուրին և Վեներան կազմելով մեկ թիմ կառաջարկեն ձեզ հմայքի, զգայունության, նրբության և բուռն քննարկումներով ամառ:

Ցուլ (ապրիլի 21 – մայիսի 20)

Մինչև մարտի 26-ը Վեներան և Մերկուրին ձեզ ռոմանտիկ պահեր կպարգևեն, և մայիսի 7-ից մինչև հունիսի 10-ը կտան ձեզ նոր հանդիպումների հնարավորություն:

սիրային աստղագուշակ

Երկվորյակներ (մայիսի 21 – հունիսի 21)

Մինչև դեկտեմբերի 3-ը Յուպիտերն է ի հայտ գալիս ձեր հարաբերություններում: Իսկ Մարսը կբարձրացնի ձեր աուրան: Միակ բացասական կողմն այն է լինելու, որ նոր հանդիպումից ակնկալելու եք շատ ավելի բաներ քան պետք է: Ապրիլի 11-ից օգոստոսի 12-ը Յուպիտերը ձեզ կդարձնի պահանջկոտ, անհամբեր և համառ, երբ խոսքը վերաբերվում է ձեր սկզբունքներին:

Խեցգետին (հունիսի 22 – հուլիսի 22)

Ձեր ներքին և էմոցիոնալ հանգստությունն առաջնային է, հատկապես այս տարի: Դուք աշխատում եք ստեղծել երկարատև հարաբերություններ և  կայուն ընտանիք: Մինչև մարտի 2-ը դուք պետք է ամրապնդեք ձեր սերը, և Վեներան կուժեղացնի ձեր զգացմունքները: Լավագույն ժամանակը հանդիպումների և դրական փոփոխություններ կատարելու համար կլինի ամառը:

անձնական կյանք

Առյուծ (հուլիսի 23 – օգոստոսի 21)

Ամբողջ տարի Յուպիտերը կուժեղացնի ձեր սիրային կյանքը: Ձեզ սպասվում է երջանկություն, իսկ մինչև փետրվարի կեսերը Մերկուրին տալիս է ձեզ նոր հանդիպումների հնարավորություն: Ամառը լի կլինի ջերմությամբ, ծանոթություններով և զգացմունքներով:

Կույս (օգոստոսի 22 – սեպտեմբերի 23)

Փետրվարի 11-ից մինչև ապրիլի 18-ը Մերկուրին նոր հանդիպումներ է խոստանում: Մարտի 27-ից մինչև մայիսի 16-ը Վեներան կուժեղացնի ձեր զգացմունքները և դուք կզգաք սիրո կարիք:

Կշեռք (սեպտեմբերի 24 – հոկտեմբերի 23)

Մարտի 2-ից 27-ը Վեներան կհեշտացնի ձեր էմոցիոնալ կյանքը և կփոխի ձեր վերաբերմունքը ուրիշների նկատմամբ: Ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 16-ը Մերկուրին և Մարսը  կբերեն ձեզ այն ինչ հարկավոր է ձեզ՝ սեր, քնքշություն, գայթակղություն և հեշտ հարաբերություններ:

Կարիճ (հոկտեմբերի 24 – նոյեմբերի 21)

Փետրվարի 11-ից ապրիլի 18-ը՝ Վեներա-Մարս-Մերկուրի տրիոն ձեզ հնարավորություն կտան սկսել նոր պատմություն:

Աղեղնավոր (նոյեմբերի 23 – դեկտեմբերի 21)

Ամբողջ տարի Յուպիտերը ուղեկցելու է ձեզ: Մինչև փետրվարի կեսը Մարսը կնվիրի ձեզ գեղեցիկ նրբություն և կուժեղացնի ձեր խարիզման: Ապրիլի 18-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Վեներան սեր է տարածում, իսկ Մերկուրին ձեզ հնարավորություն կտա ունենալ գեղեցիկ հանդիպումներ:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 – հունվարի 20)

Մերկուրին նոր հանդիպումներ է խոստանում մինչև փետրվարի 11-ը, իսկ Վեներան`փետրվարի 4-ից մարտի 2-ը սեր և քաղցրություն կբերի ձեր կյանք: Մերկուրին և Վեներան միավորվելով գեղեցիկ սիրո պատմություն կպարգևեն ձեզ մայիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը:

կենդանակերպի նշան

Ջրհոս (հունվարի 21 – փետրվարի 18)

Մարտի 2-ից 27-ը Վեներան կուղեկցի ձեզ ձեր սիրո ճանապարհին՝ տարածելով քաղցրության մթնոլորտ: Ապրիլի սկզբից մինչև մայիսի կեսը Մարսը ձեզ համար կստեղծի ապրելու և զգացմունքներ ունենալու ցանկություն: Հունիսի 28-ից Մերկուրին կօգնի ձեզ ձեր հարաբերությունների հարցում՝ նոր հանդիպումների հնարավորություն տալով:

Ձկներ (փետրվարի 19 – մարտի 20)

Փետրվարի 11-ից մինչև ապրիլի 18-ը Մերկուրին կտրամադրի ձեզ ժամանակ՝ հանդիպումներ և հոգևոր կապեր ունենալու համար: Մարտի 27-ից մինչև ապրիլի 21-ը Վեներան առաջարկում է քնքշության և քաղցրության գեղեցիկ պահեր: Հուլիսի 2-ի խավարման օգնությամբ դուք կկարողանաք ազատվել ձեր էմոցիաներից և տրվել ձեր զգացմունքներին:

Կիսվել